Միջազգային

Միացյալ Թագավորության խորհրդարանը պաշտոնապես ցրվել է

Միացյալ Թագավորության խորհրդարանը պաշտոնապես ցրվել է

Մեծ Բրիտանիայում պաշտոնապես ցրել են խորհրդարանը առաջիկա արտահերթ ընտրությունների կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է թագավորության օրենսդիր մարմնի կայքը:

Գործող օրենսդրության համաձայն՝ խորհրդարանը պետք է լուծարվի համընդհանուր ընտրությունների անցկացումից 25 աշխատանքային օր առաջ, որը վարչապետ Ռիշի Սունակի նախաձեռնությամբ պետք է տեղի ունենա հուլիսի 4-ին: Վերլուծաբաններն ակնկալում էին, որ դրանք տեղի կունենան աշնանը, սակայն կառավարությունը համաձայնեցրել է ավելի վաղ ամսաթվին։ Սունակը անցյալ շաբաթ հայտարարել էր, որ թագավոր Չարլզ III-ը բավարարել է խորհրդարանը ցրելու իր խնդրանքը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական