Միջազգային

Իրանում մեկնարկել է նախագահի թեկնածուների գրանցումը

Իրանում մեկնարկել է նախագահի թեկնածուների գրանցումը

Իրանում 14-րդ արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը սկսվել է հինգշաբթի՝ տեղական ժամանակով 08:00-ին, և կտևի մինչև հունիսի 3-ը: Այդ մասին հայտնում է իրանական «ԻՍՆԱ» գործակալությունը։

Հունիսի 4-ից բոլոր գրանցվածների թեկնածությունները յոթ օրվա ընթացքում կքննարկվեն պահապանների խորհրդի կողմից՝ նախագահի պաշտոնի հավակնորդի իրավասությունների և որակավորման համապատասխանության համար, իսկ հաստատված թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին: Ցուցակի հրապարակումից հետո յուրաքանչյուր ոք կունենա 15 օր՝ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար։ Ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։ Այն դեպքում, եթե թեկնածուներից ոչ մեկը առաջին փուլում չհավաքի ձայների մեծամասնությունը, նախատեսվում է երկրորդ փուլ անցկացնել հուլիսի 5-ին, որին կմասնակցեն առաջինի արդյունքներով առավել շատ ձայներ հավաքած երկու թեկնածուները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական