Չորս օրվա ընթացքում առնվազն 66 մարդ, այդ թվում՝ երեխաներ, սպանվել են երկրի անվտանգ գոտիներում: Այս մասին ասվում է «Փրկենք երեխաներին» կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի օրը:
Կազմակերպությունը կոչ է արել «շտապ գործողություններ» ձեռնարկել՝ պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը շարունակվող իսրայելական հարվածներից: