Գերմանիայի կառավարությունը զգուշորեն հրաժարվում է իր կասկածներից՝ կապված Ուկրաինային տրամադրված զենքի միջոցով Ռուսաստանի տարածքում ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու թույլտվության հետ։
«Politico»-ն գրել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ Ուկրաինան կարող է օգտագործել Գերմանիայի կողմից մատակարարվող զենքը «միջազգային իրավունքի շրջանակներում», ինչը թույլ կտա այն օգտագործել այնպիսի ագրեսորի դեմ, ինչպիսին Ռուսաստանն է: Շոլցի մամուլի քարտուղար Շտեֆեն Հեբեստրայթը լրագրողներին ասել է, որ «Ուկրաինայի պաշտպանական գործողությունները չեն սահմանափակվում սեփական տարածքով և կարող են տարածվել նաև ագրեսորի տարածքում»: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ չի կարող բացահայտել Կիևի հետ գերմանական զենքի օգտագործման վերաբերյալ ճշգրիտ պայմանավորվածությունները, քանի որ դրանք «գաղտնի են»: