Միջազգային

775 դատապարտյալ է միացել Ուկրաինայի ԶՈւ-ին

775 դատապարտյալ է միացել Ուկրաինայի ԶՈւ-ին

Ուկրաինայի զինված ուժերի շարքերին է միացել արդեն 775 դատապարտյալ, որոնք հատուկ ժամանակահատվածում ազատվել են պայմանագրային զինծառայության համար: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի դատախազությունը։

Այս պահին դատարան է ներկայացվել դատապարտյալների 2402 միջնորդություն՝ զինվորական ծառայության համար պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ։ Դատարաններն արդեն քննել և իրենց որոշումներով բավարարել են 1843 նման միջնորդություն։ Դրանց կատարման համար 775 դատապարտյալ ծառայության են անցել Ուկրաինայի զինված ուժերի շարքերում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական