Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները Գազայի հատվածի բանկերից ավելի քան 400 մլն շեկել (մոտ 108,04 մլն դոլար) են գողացել: Այդ մասին X-ում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ավիհայ Էդրին։
Ինչպես նշել է Էդրին, Իսրայելի պաշտպանության բանակին հայտնի է Պաղեստինի բանկի մասնաճյուղերից և կենտրոնակայանից դրամական միջոցների հափշտակման առնվազն երեք դեպք: