Միջազգային

Թրամփը դատական բարձր ծախսերի պատճառով վաճառել է ինքնաթիռը

Թրամփը դատական բարձր ծախսերի պատճառով վաճառել է ինքնաթիռը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը կրկին հավակնում է պետական բարձրագույն պաշտոնին, վաճառել է իր ինքնաթիռներից մեկը ՝ դատարանների վրա բարձր ծախսերի պատճառով: Այդ մասին հայտնում է «New York Post» թերթը։

Նրա տեղեկություններով՝ խոսքը «Cessna Citation X» ինքնաթիռի մասին է։ Թրամփը դրանից հաճախ է օգտվել 2016 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Դրա արժեքը կազմում է 10 մլն դոլար։ Այն ձեռք է բերել շինարարական ոլորտի իրանական ծագմամբ մեծահարուստ և Թրամփի խոշոր դոնոր Մերդադ Մոայեդին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական