Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն աշխատանքային այցով կլինի Քիշնևում, որտեղ բանակցություններ կվարի Մոլդովայի ղեկավարության հետ և կփոխանցի տեխնիկայի և բժշկական սարքավորումների խմբաքանակ:
Այդ մասին հայտնել է Մոլդովայի կառավարության մամուլի քարտուղար Դենիել Վոդեն։ Պիստորիուսի այցը Մոլդովա նախատեսված էր այսօր՝ մայիսի 31-ին։