Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրոն երեքշաբթի՝ մայիսի 28-ին, Լիսաբոնում ստորագրել են երկկողմ անվտանգության համաձայնագիր:
Փաստաթուղթը նախատեսված է 10 տարվա համար։ Ինչպես նշել է Մոնտենեգրոն Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, համաձայնագրի շրջանակներում նրա երկիրը ընթացիկ տարում Կիևին կտրամադրի 126 միլիոն եվրո՝ ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար և կաջակցի Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»: Այս շաբաթվա սկզբին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անվտանգության նմանատիպ համաձայնագրեր ստորագրեց ԵՄ- ի և ՆԱՏՕ-ի երկու այլ անդամների հետ․ մայիսի 27-ին՝ Իսպանիայի և մայիսի 28-ին՝ Բելգիայի հետ: