Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը սոցցանցում արձագանքել է Վրաստանի խորհրդարանի կողմից »օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ նախագահի վետոյի հաղթահարմանը:
«Վրաստանի իշխանությունը հերթական անգամ անտեսեց վրացիների բացարձակ մեծամասնության կամքը, որոնք ամեն օր փողոց են դուրս գալիս՝ հանուն իրենց եվրոպական ապագայի։ Համապատասխանաբար, դա երկիրը հեռացնում է Եվրոպայից, բայց երբեք ուշ չէ փոխել կուրսը», - հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարը։