Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հեղեղումների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։
«Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած ուժգին ջրհեղեղի զոհերի ընտանիքներին։ Մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավորներին և ուժ ու կորով բոլոր նրանց, ովքեր տուժել են այս ողբերգական դեպքից»։