Միջազգային

«Մեծ կարևորություն ենք տալիս Բաքվի հետ դաշնակցային համագործակցությանը». Պուտին

«Մեծ կարևորություն ենք տալիս Բաքվի հետ դաշնակցային համագործակցությանը». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ։ 

«Ադրբեջանը հասել է համընդհանուր ճանաչում ունեցող հաջողությունների սոցիալ-տնտեսական զարգացման գործում, վայելում է արժանի հեղինակություն համաշխարհային ասպարեզում և ակտիվորեն մասնակցում է միջազգային օրակարգի կարևոր հարցերի լուծմանը:

Մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ դաշնակցային փոխգործակցության հարաբերություններին։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք համակարգված կերպով զարգացնել արդյունավետ երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային հարցերում ջանքերի համակարգումը: Դա, անկասկած, համապատասխանում է մեր բարեկամ ժողովուրդների շահերին, ընթանում է Հարավային Կովկասում և Կասպից ծովում անվտանգության և կայունության ամրապնդման հունով», - ասված է հաղորդագրության մեջ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական