Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ-ն չի պատերազմում Ռուսաստանի հետ, այլ ցանկանում է խաղաղություն։
«Մենք պատերազմի մեջ չենք Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ, մենք խաղաղություն ենք ուզում, խաղաղություն, որն Ուկրաինան կընտրի իր պայմաններով»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը կրկին նշել է, որ ԵՄ ապագան և անվտանգությունը վտանգված են Ուկրաինայի հակամարտությունում։ Միևնույն ժամանակ, Մակրոնը խոստովանել է, որ Եվրամիությունը չի փոխի իր աշխարհագրությունը։
«Այս առումով ԵՄ-ն պետք է հոգ տանի ընդհանուր անվտանգության հայեցակարգի մասին, որը նա նախկինում «պատվիրակել էր իր դաշնակիցներին: Մենք պետք է հոգ տանենք մեր անվտանգության մասին, հասկանանք, թե որտեղից է գալis սպառնալիքը, պետք է կառուցենք ընդհանուր անվտանգության նոր հայեցակարգ, որոշենք, թե ինչ հնարավորություններ ունենք և ինչ համատեղ ծրագրեր են անհրաժեշտ»,- կարծում է Ֆրանսիայի ղեկավարը։