Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։
Թուրքիայի նախագահի հաղորդակցության գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Իսպանիայի հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ, ինչպես նաև Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի վրա։
Էրդողանը շեշտել է, որ Իսրայելի կողմից Պաղեստինի կոտորածը պետք է հնարավորինս շուտ ավարտվի, և Իսրայելը պետք է հարգի միջազգային իրավունքը։
Թուրքիայի ղեկավարն ասել է, որ բարձր է գնահատում Պաղեստինը որպես պետություն ճանաչելու Իսպանիայի որոշումը և կարծում է, որ այդ քայլը կուժեղացնի ինչպես տարածաշրջանում խաղաղության և արդարության հաստատումը, այնպես էլ երկու պետությունների լուծմանը հասնելու ջանքերը։