Միջազգային

Վրաստանի ՄԻՊ-ը դեմ է օտարերկրյա գործակալների օրենքին

Վրաստանի ՄԻՊ-ը դեմ է օտարերկրյա գործակալների օրենքին

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում խորհրդարանական մեծամասնությանը չհաղթահարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վերաբերյալ նախագահի վետոն:

«Մենք կարծում ենք, որ այս օրենքի նպատակը՝ Վրաստանում արտասահմանից ստացվող միջոցների թափանցիկության ավելի բարձր չափանիշ սահմանելը, լեգիտիմ է, սակայն դրան հասնելու համար կարելի է փոփոխություններ կատարել գործող օրենսդրության մեջ»,- ասել է Լևան Իոսելիանին իրավաբանական կոմիտեի նիստում: Նրա խոսքով՝ օրենքի՝ այս տեսքով ընդունումն արդեն էական վնաս է հասցրել գործընթացին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական