«Կան թվեր, որոնք խոսում են 24.000 զոհի կամ ծանր վիրավորի մասին։ Դա այն թիվն է, որ Ուկրաինայի հետ պատերազմում ռուս զինվորները մեկ ամսվա ընթացքում կորցնում են», - հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «Քաղաքացիական երկխոսություն» միջոցառման ժամանակ։
Շուլցն ընդգծել է, որ ռուսական բանակի այդ կորուստները, ինչպես նաև բազմաթիվ ուկրաինացի զինվորների և խաղաղ բնակիչների մահը Վլադիմիր Պուտինի «իմպերիալիստական մեգալոմանիայի» արդյունք են: «ՌԴ նախագահը Ուկրաինան և Բելառուսը համարում է Ռուսաստանի մասեր, ուստի խախտել է սահմանների անքակտելիության սկզբունքը, որը տասնամյակներ շարունակ գործել է Եվրոպայում»․ նշել է Գերմանիայի կանցլերը: