Միջազգային

Ավելի քան 10,000 ապաստան հայցողների խնդիրը մարտահրավեր է Սունակի համար

Ավելի քան 10,000 ապաստան հայցողների խնդիրը մարտահրավեր է Սունակի համար

Ավելի քան 10,000 ապաստան հայցողներ այս տարի փոքր նավերով ժամանել են Բրիտանիա, տեղեկանում ենք կառավարության ներկայացրած վերջին տվյալներից։ Այս հանգամանքն ընդգծում է վարչապետ Ռիշի Սունակի առջև ծառացած հիմնական մարտահրավերը, իսկ առջևում՝ հուլիսի 4-ին, համապետական ​​ընտրություններն են, գրում է Reuters-ը։

2023-ին Անգլիայի հարավային լողափեր վայրէջք կատարած մարդկանց թիվը նվազել է մեկ երրորդով, սակայն կառավարական կայքէջի վերջին թվերը ցույց են տվել, որ հունվարից մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում ժամանել է 10,170 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7,395-ի դիմաց:

«Մենք շարունակում ենք սերտորեն աշխատել մեր ֆրանսիացի գործընկերների հետ՝ անցումները կանխելու և կյանքեր փրկելու համար»,- ասել է Ներքին գործերի նախարարության խոսնակը՝ ի պատասխան թվերի աճին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական