Միջազգային

Արգենտինայի նախագահը «վախկոտ և խաբեբա» է անվանել Իսպանիայի վարչապետին

Արգենտինայի նախագահը «վախկոտ և խաբեբա» է անվանել Իսպանիայի վարչապետին

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին անվանել է «ոչ կոմպետենտ ստախոս և վախկոտ» այն բանից հետո, երբ Մադրիդը հետ է կանչել Բուենոս Այրեսում իր դեսպանին Արգենտինայի ղեկավարի նախկին հայտարարությունների պատճառով․ «Դա ոչ կոմպետենտ մարդ է։ Նա ստախոս է, նա վախկոտ է: Նա ինձ վրա քսի է տվել իր նախարարներին, նախընտրական արշավի ժամանակ միջամտել է արգենտինական քաղաքականությանը», - ասել է Արգենտինայի առաջնորդը LN+ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Մայիսի 19-ին Միլեյը ելույթ ունեցավ Մադրիդում իսպանական ծայրահեղ աջ Vox կուսակցության համագումարում, որտեղ նա նախատեց Սանչեսին այն բանի համար, որ նա անմիջապես չի արձագանքել իր կնոջ՝ Բեգոնիա Գոմեսի դեմ կոռուպցիոն մեղադրանքներին: Մայիսի 20-ին Սանչեսը հայտարարել է, որ Միլեյը չի արդարացրել իսպանա-արգենտինական հարաբերությունները, իսկ թագավորության ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը չի բացառել Արգենտինայի հետ հարաբերությունների խզումը նրա առաջնորդի պահվածքի պատճառով: Մայիսի 21-ին Իսպանիան վերջնականապես հետ է կանչել Բուենոս Այրեսում իր դեսպանին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական