Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 6,45 միլիարդ եվրո 2024-2026թթ․ ռազմական օգնության շրջանակներում։ Մասնավորապես, ամեն տարի կտրամադրվի 25 միլիարդ Շվեդական կրոն (2,15 միլիարդ եվրո): Նշվում է, որ այդ աջակցությունը կարող է տրամադրվել պաշտպանական սարքավորումների անվճար փոխանցման, ֆինանսական ներդրումների և պաշտպանական արտադրանքի գնման ֆինանսական աջակցության տեսքով: