Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ Ռուսաստանը Երկրի ուղեծիր է դուրս բերել հակաարբանյակային տիեզերական սարք: Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել դեռ մայիսի 16-ին։ Ռայդերը հավելել է, որ նույն ուղեծրում է գտնվում ամերիկյան կառավարական արբանյակը։
«Մենք հետևում ենք՝ մայիսի 16-ին Ռուսաստանը արբանյակ է արձակել երկրի ցածր ուղեծիր, որը, մեր գնահատմամբ, հավանաբար հակաարբանյակային զենք է, որը ենթադրաբար կարող է հարձակվել այլ արբանյակների վրա երկրի ցածր ուղեծրում»,-ասել է Պենտագոնի մամուլի քարտուղարը ճեպազրույցի ժամանակ: