Միջազգային

«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան

«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Ռումինիայի վարչապետ Մարսել Չիոլակուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Թուրքիայի ղեկավարը հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ։

Նա ասել է, որ Ռումինիայի հետ փոխադարձ առևտրի ծավալը 2 տարի անընդմեջ գերազանցել է 10 միլիարդ դոլարը։ «Մեր նպատակն է հասնել 15 միլիարդ դոլարի»,- նշել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ բանակցությունների արդյունքում կողմերն ընդունել են բանաձև, ըստ որի՝ Ռումինիայի քաղաքացիները կկարողանան Թուրքիա այցելել՝ օգտագործելով նույնականացման քարտերը։ Նա հույս է հայտնել, որ այս որոշման շնորհիվ երկրների միջև հումանիտար հարաբերությունները կզարգանան։

Էրդողանը Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ ասել է, որ Նեթանյահուն և նրա հուսահատ կառավարությունը շարունակում են ցեղասպանության քաղաքականությունը՝ վտանգելով իր քաղաքացիների անվտանգությունը։ «Սա պետք է դադարեցնել»,- հավելել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական