Միջազգային

ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում գործողության այլընտրանքային տարբերակները

ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում գործողության այլընտրանքային տարբերակները

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը, որը պաշտոնական այցով գտնվում է Իսրայելում, հրեական պետության իշխանությունների հետ քննարկել է Գազայի հատվածի հարավի Ռաֆահ քաղաքում գործողության իրականացման այլընտրանքային տարբերակները: Այդ մասին երկուշաբթի հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Իսրայելի և Եգիպտոսի միջև «Ռաֆահ» անցակետի աշխատանքի վերսկսման շուրջ բանակցությունները վճռորոշ նշանակություն ունեն Գազայի հատվածի կարիքավոր բնակիչների համար մարդասիրական օգնության զգալի ծավալի ապահովման համար:

Սալիվանը մայիսի 19-ին խորհրդակցություններ է անցկացրել պաղեստինյան իշխանությունների հետ, որոնց ընթացքում քննարկվել են մարդասիրական օգնության մատակարարումները, ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատումը, ինչպես նաեւ պաղեստինյան բարեփոխումների ծրագիրը եւ «միջազգային հանրության կողմից ֆինանսական աջակցության տրամադրման կարեւորությունը, որպեսզի Պաղեստինի նոր կառավարությունը կարողանա հաջողության հասնել»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական