Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է հրավիրել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի կործանված ուղղաթիռի որոնման հարցում Իրանին օգնություն ցուցաբերելու հարցի շուրջ: Խորհրդակցությունը տևել է մոտ երկու ժամ․ հայտարարել է Մոսկվայում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին:
Հանդիպմանը մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը, ՌԴ նախագահի խորհրդական Իգոր Լևիտինը և անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: «Պուտինը խորհրդակցություն է հրավիրել՝ հասկանալու, թե Ռուսաստանն ինչ օգնություն կարող է ցուցաբերել Իրանին այս աղետի դեպքում»,- պատմել է Ռուսաստանում Իրանի դեսպանը «IRIB» հեռուստաալիքի եթերում։