Միջազգային

Լեհաստանում դիվերսիայի մեղադրանքով 9 մարդ է ձերբակալվել

Լեհաստանում դիվերսիայի մեղադրանքով 9 մարդ է ձերբակալվել

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկրում ձերբակալվել է ինը մարդ, որոնք կասկածվում են Ռուսաստանի պատվերով դիվերսիաներ իրականացնելու և սաբոտաժի մեջ: Վարչապետը պարզաբանել է, որ խոսքը ներկերի արտադրության գործարանի հրկիզման փորձի, Լիտվայում դիվերսիաների և IKEA պահեստի հրկիզման մասին է:

«Այս պահի դրությամբ մեզ մոտ ձերբակալվել է 9 կասկածյալ, որոնց մեղադրանք է առաջադրվել Լեհաստանում դիվերսիաներին անմիջականորեն մասնակցելու համար ՝ ռուսական ծառայությունների պահանջով։ Դա վերաբերում է ծեծին, հրկիզումներին և հրկիզման փորձերին»,- ասել է Տուսկը TVN24 հեռուստաալիքի եթերում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական