Միջազգային

Զոհվածների հուղարկավորությունը կկայանա մայիսի 21-ին

Զոհվածների հուղարկավորությունը կկայանա մայիսի 21-ին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների հուղարկավորությունը տեղի կունենա Թավրիզ քաղաքում՝ մայիսի 21-ին: Այդ մասին հայտնել է Արևելյան Ադրբեջան նահանգի վարչակազմի քաղաքական վարչության պետ Հասան Հաքիքիյանը։

Ավելի վաղ Իրանի «Կարմիր մահիկի» ընկերության ղեկավար Փիր Հուսեյն Կոլիվանդը հայտնել էր, որ ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմը զոհվել են վթարի հետևանքով: Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել էր նախագահի մահվան տեղեկությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական