Միջազգային

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցների ենթարկել Վրաստանի ղեկավարներին

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցների ենթարկել Վրաստանի ղեկավարներին

Վրաստանի քաղաքական գործիչների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը, որոնք պատասխանատու են օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման համար, կարող է երկուշաբթի ներկայացվել ԱՄՆ Կոնգրես: Այդ մասին հայտնել է «Politico» թերթի եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով բացահայտված նախագիծը։ Օրինագծի սևագիրը, որին ծանոթացել է «Politico»-ն, նախազգուշացում է պարունակում այն մասին, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը «ավելի ու ավելի հաճախ է, ցավոք, Ռուսաստանի հետ հաշտեցման քաղաքականություն վարում ավելի ոչ լիբերալ շրջադարձի» շրջանակներում: Օրինագծում ավելացվում է, որ Թբիլիսին «բացահայտ հարձակվում է ԱՄՆ-ի և ժողովրդավարություն խթանող այլ արևմտյան կազմակերպությունների, ինչպես նաև տեղական և միջազգային քաղհասարակության վրա՝ միաժամանակ ամրապնդելով կապերը, մասնավորապես, Ռուսաստանի և Չինաստանի հետ։ 

«Ժողովրդավարության պաշտպանության և ամրապնդման» ջանքերի շրջանակներում օրինագիծը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել պետական պաշտոնյաների և այլ անձանց նկատմամբ, որոնք «նյութական պատասխանատվություն են կրում Վրաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների կամ անվտանգության խաթարման կամ ոտնահարման համար»: Այն վիզային արգելքներ կսահմանի քաղաքական գործիչների և նրանց ընտանիքների համար, որոնք պատասխանատու են «օտարերկրյա գործակալների մասին օրենսդրության» ընդունման համար, որն այն ՀԿ-ների և լրատվամիջոցների դեմ է, որոնք իրենց ֆինանսավորման ավելի քան 20%-ն են ստանում արտերկրից:

Պատժամիջոցները կվերաբերեն նաև վրացական իրավապահ մարմիններին և անվտանգության ծառայություններին, որոնք ճնշում էին օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիաները: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական