Միջազգային

Ալիևը ցավակցել է Իրանին

Ալիևը ցավակցել է Իրանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցել է Իրանի ժողովրդին նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ․

«Խորապես ցնցված ենք եղբայրական և բարեկամ Իրանին և նրա ժողովրդին պատուհասած ծանր կորստից՝ ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի և այլ ուղեկցող անձանց ողբերգական մահվան լուրից: Հանձինս նախագահ Ռայիսիի՝ Իրանի ժողովուրդը կորցրեց ականավոր պետական գործչի, որն ամբողջ կյանքում անձնվիրաբար և նվիրումով ծառայեց իր երկրին: Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

Այս ողբալի օրը մաղթում եմ, որ Բարձրյալը համբերություն փոխանցի Իրանի բարեկամ և եղբայրական ժողովրդին։ Կիսելով ձեր վիշտը՝ անձամբ իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին, ձեր ողջ ժողովրդին»․ ասված է հաղորդագրության մեջ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական