Իրանում համազգային սուգ է հայտարարվել նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ: Այդ մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները։
Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը, Ադրբեջանից վերադառնալու ճանապարհին, կոշտ վայրէջք է կատարել իրանա-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող Վարզեգան քաղաքի մոտ: Վթարի հետևանքով զոհվել են նախագահի ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմը։