Միջազգային

«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան

«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան

Մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կյանքի ու մահվան արանքում է, և սա ծանր կորուստ է ոչ միայն իր երկրի, այլև Հունգարիայի համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Կոսուտ ռադիոկայանի առավոտյան հաղորդման եթերում։

«Մենք աղոթում ենք Սլովակիայի վարչապետի համար, անհանգստանում ենք նրա համար և, իհարկե, ցանկանում ենք, որ նա շուտափույթ ապաքինվի և վերադառնա աշխատանքի․ այժմ Ռոբերտ Ֆիցոն պայքարում է կյանքի և մահվան միջև», - ասել է Օրբանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական