Միջազգային

Ռուսական ուժերը 10 կմ խորացել են Խարկովի ուղղությամբ. Զելենսկի

Ռուսական ուժերը 10 կմ խորացել են Խարկովի ուղղությամբ. Զելենսկի

Հիմնական պատճառը, որը թույլ է տվել ռուսներին հատել սահմանը Խարկովի ուղղությամբ, կապված է հակաօդային պաշտպանության բացակայության հետ, որն առաջացել է գործընկերների օգնությանը երկար սպասելու պատճառով։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկու խոսքով, այսօր պաշտպանության ուժերին հաջողվել է ռուսներին կայունացնել այնտեղ, որտեղ նրանք այժմ գտնվում են։ Ռուսական ուժերի առաջխաղացման ամենախոր կետը 10 կիլոմետր է։ Միաժամանակ, ըստ Զելենսկու, որոշ հատվածներում ռուսներն ընդհանրապես չեն կարողացել առաջ շարժվել։

Ռուսների թիրախը, ըստ Զելենսկու, Վոլչանսկն է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական