Միջազգային

Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար

Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար

Թուրք քաղաքագետ, քաղաքական հետազոտությունների հիմնադրամի (SETA) գլխավոր համակարգող Բուրհանեթթին Դյուրանը նշանակվել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 53-ամյա Դյուրանը, ով պարբերաբար հոդվածներ է գրում կառավարամետ «Sabah» թերթի համար, հաճախ ուղեկցում է Էրդողանին արտասահմանյան ուղևորությունների ժամանակ: Նա համարվում է քաղաքական իսլամի հիմնախնդիրների ամենահայտնի հեղինակներից մեկը, Թուրքիայի նախագահին կից անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ է։

Դյուրանի նախկին գործընկերը SETA վերլուծական կենտրոնում՝ նախկին լրագրող, Վաշինգտոնում Sabah թերթի և CNN Turk-ի սեփական թղթակից Նուհ Յըլմազը ևս նշանակվել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար։ Նա մասնագիտացած է թուրք-ամերիկյան էներգետիկ անվտանգության հարաբերություններում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական