Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերեմ Մուստաֆաևը պաշտոնական այց է կատարել Իրան: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:
Այցի շրջանակներում տեղի են ունեցել Մուստաֆաևի հանդիպումները Իրանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Ազիզ Նասիրզադեի և այլ ռազմական ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: