2024 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին մասնակցելու կամ չմասնակցելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը կարտացոլի իր երկրի ինքնիշխան ընտրությունը: Այդ մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«2024 թվականին ՀԱՊԿ գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը կամ չմասնակցելը ինքնիշխան և անկախ երկրի որոշում է։ Բացի այդ, գագաթաժողովին դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսով ենք՝ դեպի լավը», - նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։