Միջազգային

Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

Իրանի պատասխան գործողություններն ավարտվել են, և այժմ պետք է քայլեր ձեռնարկվեն Իսրայելին հետագա էսկալացիայից հետ պահելու համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Այժմ ավարտվել են Իրանի օրինական պաշտպանության փոխադարձ ու համաչափ գործողությունները, այս առումով անհրաժեշտ է զսպել իսրայելական ռեժիմին հետագա արկածախնդրությունից»,- ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։

Նրա խոսքով՝ եթե Իսրայելն ուժ կիրառի Թեհրանի շահերի դեմ, «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի վարանի իրացնել անհապաղ ու վճռական պատասխան տալու իր իրավունքը, որը կստիպի նրանց զղջալ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական