Միջազգային

«Անկարան տարածաշրջանում էսկալացիա չի ցանկանում». Թուրքիայի ԱԳ նախարար

«Անկարան տարածաշրջանում էսկալացիա չի ցանկանում». Թուրքիայի ԱԳ նախարար

Անկարան չի ցանկանում տարածաշրջանում իրավիճակի հետագա սրացում՝ Իսրայելի դեմ Իրանի պատասխան քայլերից հետո. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցում։ Այս մասին հայտնում են Թուրքիայի ԱԳՆ դիվանագիտական ​​աղբյուրները։

Թուրք նախարարը կոչ է արել խուսափել քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի։

Աբդոլլահիանն, իր հերթին, վստահեցրել է, որ Թեհրանը չի պատրաստվում նոր օպերացիա սկսել, քանի դեռ իր վրա չեն հարձակվել։

Միևնույն ժամանակ, իրանցի դիվանագետն ընդգծել է, որ «եթե Իրանի վրա նորից հարձակվեն, դա է՛լ ավելի հզոր պատասխան կունենա»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական