Միջազգային

«Իսրայելի հարձակումը Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա միջազգային իրավունքի խախտում է». Թուրքիայի ԱԳՆ

«Իսրայելի հարձակումը Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա միջազգային իրավունքի խախտում է». Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 2024 թվականի ապրիլի 14-ի գիշերն Իսրայելի վրա Իրանի հարձակման վերաբերյալ։

«Մենք վաղուց բոլոր կողմերին նախազգուշացրել ենք Գազայում Իսրայելի պատերազմի ընդլայնման և էսկալացիայի ռիսկի մասին:

Իսրայելի հարձակումը Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա, որը խախտում էր միջազգային իրավունքը, արդարացրեց մեր մտավախությունները։ Այս հարձակմանը և դրան հաջորդած իրադարձություններին Իրանի արձագանքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իրադարձությունները կարող են արագ վերաճել տարածաշրջանային պատերազմի:

Մինչ այս միջադեպը մենք հանդիպել ենք Իրանի և ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչների հետ և կոչ արել զսպվածություն ցուցաբերել։ Կողմերի փոխադարձ ակնկալիքներն ու ուղերձները փոխանցվել են նաև մեր երկրի միջոցով, և ձեռնարկվել են անհրաժեշտ նախաձեռնություններ՝ համաչափ արձագանք ապահովելու համար»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական