Միջազգային

Իրանը Հորմուզի նեղուցում գրավել է իսրայելցի միլիարդատիրոջ լցանավը

Իրանը Հորմուզի նեղուցում գրավել է իսրայելցի միլիարդատիրոջ լցանավը

Իրանը Հորմուզի նեղուցում գրավել է Պորտուգալիայի դրոշի ներքո գտնվող MSC Aries լցանավը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից ծովային առեւտրային փոխադրումների համակարգման կենտրոնը տեղեկացրել էր ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքից 50 ծովային մղոն դեպի հյուսիս-արեւելք տեղի ունեցած միջադեպի մասին:

Associated Press գործակալության տվյալներով՝ Պորտուգալիայի դրոշի ներքո գտնվող MSC Aries կոնտեյներային նավը կապված է լոնդոնյան Zodiac Maritime ընկերության հետ, որը իսրայելցի գործարար Էյալ օֆերի Zodiac Group-ի մաս է կազմում: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական