Ավելի քան 6000 աշխատող ապրիլ-մայիս ամիսներին Հնդկաստանից կմեկնի Իսրայել, որը շինարարության ոլորտում աշխատուժի մեծ պակաս ունի Գազայի հատվածում իսրայելական բանակի ցամաքային գործողության մեկնարկից հետո: Այդ մասին հայտնում է «The Times of India» թերթը:
Հնդկաստանի և Իսրայելի միջև աշխատողներին ուղարկելու մասին համաձայնությունը ձեռք է բերվել 2023 թվականի մայիսին՝ կառավարական մակարդակով։ Դրա համաձայն՝ Թել Ավիվը կֆինանսավորի հնդիկ աշխատողների առաքումը չարտերային ավիաչվերթներով և կապահովի նրանց անվտանգությունը։