Ուժեղ պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել Ֆրանսիայի հարավում գտնվող Էրո դեպարտամենտի Սետ քաղաքում, մեկ մարդ վիրավորվել է, հայտնում է BFMTV-ն։
Տուժածը գործարանի աշխատակից է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նրան տարհանել են ուղղաթիռով։
Նշվում է, որ այս պահին հրդեհը մարվել է։ Գործարանը կենսավառելիք է արտադրում, սակայն հրդեհը վտանգ չի ներկայացնում մերձակայքում ապրող բնակչության համար։