Միջազգային

«Ցանկացած սուվերեն պետություն իրավունք ունի ինքնուրույն արտաքին ու ներքին քաղաքականության». Զախարովան՝ Հայաստանի մասին

«Ցանկացած սուվերեն պետություն իրավունք ունի ինքնուրույն արտաքին ու ներքին քաղաքականության». Զախարովան՝ Հայաստանի մասին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է լրագրողի հարցը, թե արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն ու արտաքին հարաբերությունները Արևմուտքի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ դուրս են մղում ՌԴ-ին տարածաշրջանային բանակցային գործընթացից․ այդ համատեքստում նա մեկնաբանել է նաև Փաշինյան-Շոլց հեռախոսազրույցը․

«Ցանկացած սուվերեն պետություն իրավունք ունի իրականացնել սեփական արտաքին ու ներքին քաղաքականությունը․ դա ակնհայտ է։ Հարցն այն է, որ այնտեղ կատարվողը չի արվում հօգուտ հայտարարված նպատակների, այլ խախտում է տարածաշրջանի ուժերի ու պետությունների բալանսը և վնաս տալիս հենց տարածաշրջանի երկրներին։ Եվ տեսնում ենք, որ Արևմուտքը նմանապես խախտել է հարմոնիան կամ ընթացող գործընթացները նաև աշխարհի այլ կետերում», - ասել է Զախարովան։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական