Ճապոնիան, Չինաստանը և Կորեայի Հանրապետությունը մայիսի վերջին մտադիր են ղեկավարության ներկայացուցիչների եռակողմ հանդիպում անցկացնել: Այդ մասին հայտնում է «Yomiuri» թերթը։
Ներկայումս կողմերը քննարկում են Հարավային Կորեայում մայիսի 26-27-ը բանակցություններ անցկացնելու տարբերակը: Եթե հանդիպումը կայանա, ապա դրան կմասնակցեն Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը և Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յելը: Սպասվում է, որ նրանք կքննարկեն տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ ԿԺԴՀ-ի, և տնտեսական համագործակցությունը: