ԱՄՆ դատարանը դեռահաս Իթան Քրամբլիի ծնողներին, որը գնդակահարել էր 4 դպրոցականի և վիրավորել ևս 7-ի, դատապարտել է 10-15 տարվա ազատազրկման՝ ոչ կանխամտածված սպանության համար: 10 տարի ազատազրկվելուց հետո Կրամբլիները կկարողանան պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդություն ներկայացնել: Եթե նրանց մերժեն, նրանք 15 տարի անց ազատ կարձակվեն։
Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ դատարանը դատապարտում է դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներին: Ամուսիններն իրենք են իրենց երեխայի համար կիսաավտոմատ ատրճանակ գնել և անտեսել նրա հոգեկան խնդիրները․ կարծում են դատավորները: Ինքը՝ Իթան Կրամբլին, 2023 թվականի դեկտեմբերին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի։ Միչիգան նահանգի դպրոցում ողբերգությունը տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերին. այդ ժամանակ 15-ամյա Իթանն սպանել էր Դետրոյթի արվարձանում ավագ դպրոցի չորս աշակերտի եւ վիրավորել ևս յոթի: