Միջազգային

Բայդենը քննադատել է Նեթանյահուին

Բայդենը քննադատել է Նեթանյահուին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մոտեցումը Գազայի պատերազմին «սխալ» է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի հրապարակված հարցազրույցում, որում նա քննադատել է Իսրայելի գործողություններն այդ հակամարտությունում:

«Կարծում եմ, որ այն, ինչ նա անում է, սխալ է։ Ես համաձայն չեմ նման մոտեցման հետ», - ասել է Բայդենը «Univision» ամերիկյան իսպանալեզու հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ։ Բայդենն ավելի վաղ Գազայի հատվածում Իսրայելի ռմբակոծություններն անվանել էր «անխտրական», իսկ նրա ռազմական գործողությունները՝ «չափից դուրս»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական