Վրաստանում «ստրկատեր» է հայտնաբերվել։ Վրաստանի ՆԳՆ-ն պարտադրանքի և մարդկանց թրաֆիքինգի գործ է վարում։ 1981թ. ծնված ոմն Ն. Գ.-ն ձերբակալվել է: Քննության տվյալներով՝ ֆիզիկական բռնության սպառնալիքով նա չորս մարդու փակել և ստիպել է աշխատել իր ֆերմայում։
Մարդկանց արգելվել է լքել տարածքը և օգտվել բջջային հեռախոսներից։ Չորսն էլ իրականում ստրկական պայմաններում են եղել և ստիպված էին կատարել «տիրոջ» հրամանները։ Անձը մարդկանց նկատմամբ դիմել է նաև ֆիզիկական ուժի։
Մեղադրյալին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։