Միջազգային

ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է 40 գերի ազատել Իսրայելի հետ գործարքով

ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է 40 գերի ազատել Իսրայելի հետ գործարքով

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հրաժարվում է ազատ արձակել 40 պատանդի՝ Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի մասին առաջարկվող համաձայնագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է թե Times of Israel պարբերականը:

Իսրայելը ՀԱՄԱՍ-ից պահանջում է վերադարձնել 40 կենդանի պատանդի՝ Գազայի հատվածում հրադադարի հաստատման նոր առաջարկին համապատասխան: Սակայն ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ դրա համար ստիպված կլինի ազատ արձակել իսրայելցի տղամարդ զինվորներին, քանի որ շարժումը չունի 40 կենդանի ծերերի, կանանց և կին զինվորների: Ընդ որում, արմատականները հրաժարվում են ազատ արձակել անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին գերեվարված տղամարդ զինվորներին և պատրաստ են ազատ արձակել 40-ից պակաս պատանդների, հաղորդում է «Kan» հեռուստառադիոընկերությունը՝ այդ հարցն անվանելով Կահիրեում շարունակվող բանակցությունների ամենամեծ խոչընդոտը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական