Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ողջունել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ժամանումը Պեկին՝ որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այս տարի Չինաստան կատարելիք պետական այցի համակողմանի նախապատրաստման կարևոր փուլ: Այդ մասին ասված է Լավրովի այցի արդյունքներով ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։