G7-ի երկրներին առաջիկա տասը տարվա ընթացքում ավելի քան 10 տրիլիոն դոլար կպահանջվի վերազինման ծրագրերը կատարելու համար․ հետևում է «Bloomberg»-ի հաշվարկներից: Չնայած այն հանգամանքին, որ 2023 թվականին պաշտպանության համաշխարհային ծախսերը հասել են 2,2 տրլն դոլարի, Եվրամիության որոշ երկրներ նոր են սկսել մտածել իրենց անվտանգության ուժեղացման մասին։ Դա տեղի է ունեցել «իրենց արևելյան սահմաններին Ռուսաստանի ագրեսիվ ակտիվության», Մերձավոր Արևելքում անկայունության և Չինաստանի «ռազմական հզորության ընդլայնման» պատճառով։
Bloomberg-ը գրում է, որ վերազինման ծրագրերի իրականացման համար ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ծախսերը պետք է հասնեն սառը պատերազմի ժամանակների մակարդակին՝ ՀՆԱ-ի 4%–ի չափով: Գործակալությունը պնդում է, որ նույնիսկ դաշինքի կողմից այժմ սահմանված նպատակը՝ տարեկան ՀՆԱ-ի 2%-ը, «կդադարեցնի ԵՄ պարտքի համախմբման մեծ մասը համաճարակից հետո»: ՀՆԱ-ի 4% ցուցանիշին հասնելը «դաշինքի թույլ ինքնիշխան պետություններին կմղի ցավոտ ընտրություն կատարել փոխառությունների ավելացման, բյուջեի մասերի զգալի կրճատման կամ հարկերի բարձրացման միջև»: Հատկապես խոցելի կլինեն Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան, եթե նրանք լրացուցիչ ծախսեր ֆինանսավորեն պարտատոմսերի շուկաների միջոցով: Ընդ որում, Իտալիայի պետական պարտքն այս տարի 144%-ից մինչև 2034 թվականը կհասնի 179%-ի․ կարծում է Bloomberg-ը: