Ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին Հայաստանը ներկայացված կլինի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տեղակալի մակարդակով: Այդ մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են Բելառուսի ԱԳՆ-ից։
«Մենք ակնկալում ենք արտաքին քաղաքական գերատեսչությունների ութ պատվիրակության մասնակցություն՝ չհաշված Բելառուսը։ Դրանք հիմնականում կգլխավորեն նախարարները, սակայն կլինեն պատվիրակություններ լիազորված փոխնախարարների մակարդակով, այդ թվում՝ Հայաստանի ԱԳՆ-ից», - տեղեկացրել են բելառուսական դիվանագիտական գերատեսչությունից։