Միջազգային

«Ուրախ ենք ցանկացած հնարավոր դեր խաղալ հայ–ադրբեջանական երկխոսությանը նպաստելու համար»․ Միլլեր

«Ուրախ ենք ցանկացած հնարավոր դեր խաղալ հայ–ադրբեջանական երկխոսությանը նպաստելու համար»․ Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է հայ–ադրբեջանական հարաբերություններին, այս համատեքստում խոսելով Վաշինգտոնում երկու երկրների ներկայացուցիչների հանդիպում կազմակերպեու հնարավորության մասին։

«Մենք շատ հստակ հասկացրել ենք, որ այս հակամարտության կարգավորման հետագա ուղին, ի վերջո, բանակցությունների սեղանի շուրջ է: Ես չեմ ցանկանում խոսել առաջիկա հանդիպումների մասին, բայց մենք միշտ հստակ հասկացրել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը»,– ասել է նա։

Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ Միլլերը նաև նշել է․ «Երբ պետքարտուղարը շփվում էր ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի առաջնորդների հետ, նա հստակ հասկացրեց, որ երկու կողմերի միջև անհրաժեշտ է երկխոսություն: Մենք ուրախ ենք ցանկացած հնարավոր դեր խաղալ այս երկխոսությանը նպաստելու համար և կշարունակենք դա անել, բայց ես չեմ ցանկանում նախապես հայտարարել առաջիկա որևէ կոնկրետ հանդիպման մասին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական