Միջազգային

Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ռուսական ուսումնական ավիակենտրոնը

Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ռուսական ուսումնական ավիակենտրոնը

Ապրիլի 9-ի գիշերը ՌԴ Վորոնեժի մարզում երկու անօդաչու թռչող սարք է հարձակվել Բորիսոգլեբսկի ուսումնական ավիացիոն կենտրոնի վրա: «Ուկրաինսկայա պրավդա»-ի աղբյուրները բանակի հետախուզությունում հայտնել են, որ դա Ուկրաինայի ռազմական հետախուզության գործողություն է։ 

Միևնույն ժամանակ, ռուսական «Telegram» ալիքները տեսանյութ են հրապարակում և հայտնում, որ երկու անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Բորիսոգլեբսկում Չկալովի անվան թռիչքային անձնակազմի պատրաստման ավիացիոն ուսումնական կենտրոնի վրա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական